Սիրելի համաքաղաքացիներ, հարգելի վարորդներ, Տեղեկացնում ենք, որ վերսկսված ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներում իրականացվում են ճանապարհների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: Համապատասխան բոլոր ծառայությունները ձյան դադարից անմիջապես հետո լայն թափով կմեկնարկեն տեղացած ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները:
Տեղեկացնեք նաև, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները վերահսկում են իրավիճակը: Ստեղծվող որոշ անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: