Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ղեկավարությունը հայտնել է, որ Սուրբ Ծննդի կապակցությամբ ազատություն կշնորհի բոլոր ուկրաինացի ռազմագերիներին: Այս մասին իր տոնական ուղերձում հայտնել է ԼԺՀ նախագահ Իգոր Պլոտնիցկին:
«Սուրբ Ծննդի նախօրեին ես հրամայել եմ ազատ արձակել ԼԺՀ տարածքում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի բոլոր զինծառայողներին»,-ասել է Պլոտնիցկին: