Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Բաքուն, դժգոհելով Ռուսաստանում բնակվող «հայրենակիցներից», ապացուցում է, որ ադրբեջանցի ազգ չկա

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամանորից հետո ազերիական ԶԼՄ-ները սկսել են կատարել հերթական պատվերը, որն իջեցվել է սուլթան Իլհամ Ալիևի աշխատակազմից: Ազերիների առաջնորդը սրտնեղած է Ռուսաստանում բնակվող իր ճանաչված "համերկրացիներից",որոնք չեն ստորագրել անցած տարվա դեկտեմբերին ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին ուղղված դիմումի տակ՝ընդդեմ Պետդումայում քննարկվելիք Հայոց Ցեղասպանության ժխտման դեմ քրեականացնող օրինագծի: Ալիևյան կայքերը ուղղակի հարձակման են ենթարկում ՌԴ-ում բնակվող "ադրբեջանցիներին",որոնց մեղադրում են հայրենասիրության պակասի,դավաճանության,վախկոտության և այլ "հանցագործությունների" մեջ: Ի.Ալիևին ենթակա ԶԼՄ-ները սարսափելի ծանր են տանում այս օրենքի ընդունումը Պետդումայի կողմից և այն դիտում են որպես ադրբեջանցիների արժանապատվությունը և իրավունքը ոտնահարող օրենք:

Թուրքերին վիրավորող այս դավադիր օրենքի դեմ չեն բողոքել ՌԴ-ում բնակվող հայտնի կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը, գործարարներ Ագալարովը, Ալեքպերովը, Խալիլովը, Պուտինի "ընկեր" Իլհամ Ռահիմովը,Մոսկվայի և Դոնի Ռոստովի ազերիների համայնական ղեկավարները և այլն... Այս ամենում ինձ ավելի շատ հետաքրքրում է,թե ինչո՞ւ են այս օրինագծի քննարկման առնչությամբ այսքան ակտիվացել հենց ադրբեջանցիները և ոչ՝թուրքերը: Պաշտոնական Անկարան բացարձակ ոչ մի բան չի ձեռնարկում Պետդումայում քննարկվող այս օրինագծի դեմ,այն դեպքում,երբ թուրքերը այլ երկրներում շատ ակտիվ պայքարում են Հայոց Ցեղասպանության ճանաչման և քրեականացման օրինագծերի քննարկման և ընդունման դեմ...Ազերիական ԶԼՄ-ները իրենց ակտիվությունն այս հարցում "հայրենակիցներին" բացատրում են համաթուրքական համերաշխությամբ:

Սակայն շատ զարմանալի է,որ այդ համերաշխությամբ "տառապում" են միայն ՌԴ-ում բնակվող ազերիները: Ղազախները, ղրղզները,ուզբեկները,թուրքմենները,թաթարները,բաշքիրները,կարակալպակները և այլ թյուրքական ծագում ունեցող ժողովրուրդները,ըստ Իլհամ Ալիևի տրամաբանության,հայրենասեր չեն, դավաճան են,քանի որ դիմումներ չեն գրում Նարիշկինին և չեն շանտաժում ռուսաստանյան իշխանություններին: Ազերիները իրենց այս հիստերիայով ապացուցեցին,որ նույնիսկ նորաստեղծ ազգ չեն...Նրանք տարրական թուրք են, և որ Փոքր Ասիայում բնակվող սուննի թուրքերից տարբերվում են միայն նրանով,որ շիա են...Նրանք իրենց այս պահվածքով նաև Պուտինին ապացուցեցին,որ Անկարայի կողմից օգտագործվող "հինգերորդ շարասյուն" են Ռուսաստանում,Ղրիմում բնակվող թաթարների հետ մեկտեղ:

Պաշտոնական Բաքուն իր այս քաղաքականությամբ ապացուցեց,որ ադրբեջանցի ազգ չկա...Ընդհակառակը,նրանք ապացուցեցին,որ ավելի մեծ թուրք են,քան "Անկարայի" թուրքերը:

Հ.Գ.ՌԴ-ում բնակվող հայրենակիցների վրա ցեխ շպրտելով,ալիևյան ԶԼՄ-ները օրինակ են բերում ՌԴ-ում բնակվող հայերին՝Արա Աբրահամյանին և Ռուբեն Վարդանյանին,որոնք հայամետ օրինագծի տակ անպայման իրենց ստորագրությունները կդնեին...Այո,կդնեին,որովհետև ՀԱՅ են...Ալիևյան պատվերները կատարող ԶԼՄ-ները չեն հասկանում,որ Ադրբեջանում ծնված հրեան,լեզգինը,ավարը կամ թալիշը,որոնք մեծ հաջողությունների են հասել Ադրբեջանից դուրս,պարտավոր չեն ծառայել մի ազգի,որը մինչև հիմա չի գիտակցում իրեն որպես "անկախ" ազգ,իսկ Ադրբեջանում ծնվածներին բոլորին անվանում է "ազերի":

Ազգությամբ քուրդ Իլհամը,որը չի սիրում հիշել իր քուրդ լինելու մասին,մոռանում է,որ բոլորը չէ,որ նրա նման սեփական ծագումն ուրացող են...Ազերիական ԶԼՄ-ները նեղսրտում են,որ Մոսկվայի և Դոնի Ռոստովի ազերիական համայնական ղեկավարները ևս չեն ստորագրել Նարիշկինին ուղղված այդ դիմումը: Իսկ այդ ԶԼՄ-ները չեն հետաքրքրվում, թե ինչպե՞ս են այդ միլիարդատեր ազերիները իրենց ընտանիքների ՀԱՅ անդամներին՝կանանց, ՄԱՀԻՑ փրկելու համար 1988-90 թթ. փախել Ադրբեջանից,որ հիմա էլ պահանջներ են ներկայացնում վերջիններիս:

Նույն շարքից