Հասարակություն 

Տևական ժամանակ ճամփեզրին կայանած մեքենաները խոչընդոտում են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքների լիարժեք կազմակերպմանը

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փողոցների ձնամաքրման աշխատանքները: Փողոցների որոշակի հատվածներում մաքրման և ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրին տևական ժամանակ կայանած մեքենաները: Հաշվի առնելով այս հանգամանքը, աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար վարորդներին հորդորում ենք հնարավորին արագ ազատել նշված ճանապարհահատվածները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

40 41 42 43

Նույն շարքից