РИА Новости-ն հայտնում է, որ ԿԺԴՀ իշխանությունների կողմից ջրածնային ռումբի հաջող փորձարկումը առաջացրել է մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, անհանգստությունը:
Աղբյուրը նշում է, որ այդ հարցով Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է երկրում ԿԺԴՀ դեսպանին: Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Բեռլինը դատապարտում է Փհենյանի գործողությունները: