Քաղաքական Միջազգային 

Սաուդյան Արաբիան խոչընդոտել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կայացմանը. Հասան Ռուհանի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան Իսրայելի ու ԱՄՆ պահպանողականների հետ մեկտեղ ջանք չի խնայել՝ կանխելու համար Իրանի ու գերտերությունների միջև միջուկային գործարքի կնքումը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։

Նա հավելել է, որ անգամ գործարքից հետո նրանք շարունակել են ջանքեր գործադրել Գործողությունների համատեղ համալիր ծրագրի (JCPOA) իրագործումը կանխելու համար։ Իրանի նախագահը Սաուդյան Արաբիային մեղադրել է դավեր նյութելու վրա աշխատանքները շարունակելու համար. «Ներկա դրությամբ նրանք շարունակում են աշխատել դավերի վրա, սակայն Իրանի ժողովուրդն ու կառավարությունը կհասնեն իրենց բոլոր նպատակներին ու հաջողություններին՝ չնայած այդ աշխատանքներին»։

Նույն շարքից