Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խաղաղություն ու բարություն է մաղթել ուղղափառներին ու արևելյան եկեղեցիների կաթոլիկներին՝ Հիսուսի ծննդյան տոնի առիթով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Այսօր մենք մեր հոգևոր մտերմությունն ենք հայտնում քրիստոնյա Արևելքի եղբայրներին ու քույրերին, կաթոլիկներին ու ուղղափառներին, որոնցից շատերը վաղը կնշեն Քրիստոսի ծնունդը։ Խաղաղության ու բարության մեր ցանկությունները նրանց, ծափահարենք նրանց»,- ասել է հովվապետը՝ ավանդական կիրակնօրյա քարոզով դիմելով հավատացյալներին, ովքեր հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։
Ավելի վաղ Ֆրանցիսկոսը գլխավորել էր Վատիկանի բազիլիկայում հանդիսավոր պատարագը՝ Աստվածահայտնության տոնի առիթով։