Քաղաքական Միջազգային 

Էրդողանը շտապել է մեղադրանքներ հնչեցնել Իրանի իշխանությունների հասցեին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան պահպանման համար։ Նա անթույլատրելի է համարել Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա կատարված հարձակումը։

Մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում ավելի քան 40 մարդու մահապատժի ենթարկելը՝ Էրդողանը հայտարարել է, որ դա Սաուդյան Արաբիայի ներքին գործն է:

Մահապատժի ենթարկվածների թվում հայտնվել է նաև շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը, ինչը հարուցել է Իրանի իշխանությունների ու ժողովրդի զայրույթը։ Զայրացած ցուցարարները Թեհրանում հարձակվել են Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, ինչից հետո Սաուդյան Արաբիան խզել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները։

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը դեմ էր արտահայտվել Սաուդյան Արաբիայում իրականացված մահապատիժներին։

Նույն շարքից