Գլխավոր Հարցազրույց 

Սուրբ Ծնունդը նշում ենք Ապարանում՝ պապիկիս տանը. Արմեն Մարտիրոսյան

analitik.am

Շատերին է հետաքրքիր՝ ինչպես են նշում տոները հայ պաշտոնյաները, պատգամավորները, հասարակական ու քաղաքական գործիչները:

Analitik.am-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Նա պատմել է, թե իրենց ընտանիքում ինչպես են նշում Սուրբ Ծնունդը:

-Պարո՛ն Մարտիրոսյան, Ձեր ընտանիքում նշու՞մ եք Սուրբ Ծնունդը: Ի՞նչ ավանդույթներ են պահպանվել Ձեր ընտանիքում:

- Սուրբ Ծնունդի նախօրեին պարտադիր գնում ենք եկեղեցի: Երեկ Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել եմ Ճրագալույցի Սուրբ Պատարագին: Ճրագի սուրբ կրակից մեր տուն եմ տարել: Սովորաբար Սուրբ Ծնունդի օրն էլ ենք գնում եկեղեցի, բայց այս առավոտ եկա գյուղ՝ պապիկիս մոտ, ուստի չեմ հասցրել եկեղեցի գնալ: Սուրբ Ծնունդը նշում ենք Ապարանում՝ պապիկիս տանը. մեր ընտանիքում այդպես է ընդունված: Բոլորս հյուր ենք գնում պապիկիս ու ընտանեկան ջերմ մթնոլորտում նշում այս տոնը:

-Ի՞նչ ավանդական ուտեստներ են դրվում Ձեր տոնական սեղանին:

-Մեր սեղանին դրվում է փլավը, ձուկը և գինին:

-Ձեր բարեմաղթանքը համայն հայությանը.

-Թող Աստծո հովանավորությունը մեզանից անպակաս լինի և թող Աստված բոլորիս մեղքերին թողություն տա:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից