Գլխավոր Հարցազրույց 

Ինչպե՞ս է նշում Սուրբ Ծնունդը հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը

analitik.am

Սուրբ Ծնունդին վերաբերող հարցազրույցների շարքը շարունակելով՝ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Analitik.am-ի հարցազրույցը Աժ պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, Ձեր ընտանիքում նշու՞մ եք Սուրբ Ծնունդը: Ի՞նչ ավանդույթներ են պահպանվել Ձեր ընտանիքում:

-Ինչպես հայտնի է, հունվարի 5-ին՝ ժամը 17-ին փոխվում է եկեղեցական օրը: Ուստի, արդեն երեկվանից սկսել ենք նշել Սուրբ Ծնունդը: Սուրբ Ծնունդի նախօրեին անպայման եկեղեցի ենք գնում, հաղորդակից լինում Սուրբ Պատարագին: Իսկ այսօր, Ջրօրհնեքն է: Եթե ստացվում է, բոլորս էլ գնում ենք եկեղեցի: Բայց մայրս պարտադիր գնում է եկեղեցի և իր հետ օրհնված ջուր է բերում:

-Ի՞նչ ավանդական ուտեստներ են դրվում Ձեր տոնական սեղանին:

- Մեր սեղանին անպայման դրվում է չամիչով փլավը, ձուկն ու գինին: Ասեմ, որ Սուրբ Ծնունդի օրը, սովորաբար, մայրիկս պատրաստում է ավանդական գաթա, որի մեջ դրվում է մետաղադրամ: Ինչպես հայտնի է, ում որ բաժին է ընկնում մետաղադրամը, նա այդ տարի ավելի հաջողակ է լինում: Այնպես որ՝ մեր ընտանիքում բոլորս ջերմորեն նշում ենք այս տոնը:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից