Հարվարդի համալսարանի բժիշկների կարծիքով` մարդիկ չպետք է անտեսեն ձմեռային զբոսանքները։ Healthyliving-ի փոխանցմամբ՝ այս եզրահանգմանը բժիշկները եկել են, երբ համեմատել են շոգ և սառը եղանակի վտանգները տղամարդկանց և կանանց մարմինների համար։
Գիտաշխատողները խորհուրդ են տալիս չնստել տանը և դուրս գալ մաքուր օդի։ Ձմեռային օդը պարունակում է 30 տոկոսով ավելի շատ թթվածին և մարդու օրգանիզմի համար մոլեկուլյար բաղադրատարրեր։
Ինչ վերաբերում է շոգ եղանակի ազդեցությանը` մասնագետները ապացուցել են, որ չափազանց շոգը նպաստում է վաղաժամ մահաբեր դեպքերին և 5 անգամ մեծացնում է սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց մահանալու ռիսկը։