Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի աշխատակիցները, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ժամերի ընթացքում պարզել են այսօր` հունվարի 6-ին Արմավիրի մարզի Մուսալեռ ռեստորանային համալիրում կատարված սպանությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության և քննչական բաժնի կողմից որոնվում է Էջմիածին քաղաքի Վ. Մամիկոնյան 34 տան բնակիչ, նախկինում դատված 32-ամյա Արթուր Անատոլիի Բաբայանը: Վերջինս կասկածվում է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Տիգրանի Կարապետյանին սպանելու մեջ, ինչպես նաև Տարոնիկի գյուղապետ, 35-ամյա Արմեն Արարատի Խլղաթյանին հրազենով վնասվածք պատճառելու մեջ:
Կայքի տեղեկություններով` նշված հանցագործությունը կատարելու մեջ որոնվում են նաև Էջմիածին քաղաքի բնակիչներ , 43-ամյա Արմեն Պառավյանը և 42-ամյա Խորեն Խաչիկյանը:
Կայքի տեղեկություններով` Ա. Պառավյանը աշխատում է Անելիք բանկի Էջմիածնի մասնաճյուղում` որպես կառավարիչ, իսկ Խ. Խաչիկյանը` բիզնեսմեն է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում