Երեխաներին պետք է ծանոթացնել գրավոր խոսքի հմտություններին երեք տարեկանում, երբ նրանց մոտ նկարները տպված և ձեռագիր բառերից տարբերելու հմտություն է առաջանում։
Այդ մասին նշել են գիտնականները Child Development հանդեսում հրապարակված հոդվածում։
Գիտնականները մի շարք փորձեր են արել, երեխաներին բառերով և սխեմատիկ պատկերներով լուսանկարներ են ցուցադրել։ Պատկերների մի մասի վրա շուն է նկարած եղել, իսկ դրանց կեսի հետ «dog» գրառումը։
Որոշ դեպքերում գիտնականները փորձել են ապակողմնորոշել երեխաներին՝ այլ բառ ասելով, բայց երեխաները կարողացել են գիտակցել տարբերությունը և ասել ճիշտ բառը։