Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տվերի շրջանի Տուրգինովի գյուղի տաճարում մասնակցել է սուրբծննդյան արարողությանը: Պուտինը այդ եկեղեցուն, որտեղ կնքվել են իր ծնողները, նվիրել է Մայր Աստվածամոր սրբապատկերը:
Պուտինը նաև ծանոթացել է տաճարին կից հոգևոր-կրթական կենտրոնի շենքը: Տաճարի վանահայրը երկրի ղեկավարին ցույց է տվել սպորտային սրահը, լողավազանը, արհեստների սենյակ:
Աղբյուրը նշում է, որ ՌԴ նախագահը 2011 թվականին նույնպես Սուրբ Ծնունդը դիմավորել էր այդ տաճարում: