Հասարակություն Պատահարներ 

Վայոց ձորում ձյան շերտի ծանրությունից շինության տանիք է փլուզվել

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 1-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի Թանահատի փողոց 2 տան բակում ձյան ծանրությունից փլուզվել է շինության տանիք:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Մ. Ա.-ին պատկանող օժանդակ շինության տանիքը (մոտ 54 քմ):

Նույն շարքից