Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Սուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ բին Ահմադ ալ-Ջուբայրը մեկնել է Պակիստան

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լրատվակլան գործակալությունները տեղեկացնում են, որ Սուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ բին Ահմադ ալ-Ջուբայրը մեկնել է Պակիստան: Ակնհայտ է, որ նախատեսված հանդիպումների ընթացքում քննարկվելու են նաև իրանա-սաուդական լարված հարբերությունները:

Այս համատեքստում ամենայն հավանականությամբ ալ-Ջուբայրի այցի ետնաբեմում փորձ կկատարվի Պակիստանի տարածքից ավելի ակտիվացնելու նաև տեղի իշխանությունների թողտվությամբ գործող հակաիրանական ուժերը՝ հատկապես թմրանյութերի առևտրի և ահաբեկչության մեջ ներքաշված այնպիսի ծայրահեղական խմբավորում, ինչպիսին կեղծ բելուջական ազգայնականության շղարշով հանդես եկող իրականում սալաֆիական ուղղվածության «Ջայշ ալ-Ադլ» («Արդարության բանակ») ահաբեկչական կառույցն է:

Ուշագրավ է, որ ընդամենը մի քանի օր առաջ իրանական անվտանգության ուժերը երկրի հարավարևելյան Սիատան և Բելուջստան նահանգում չեզոքացրել էին հենց նույն ահաբեկչական խմբավորման տեղական բջիջներից մեկը՝ խմբավորում, որը դատելով պարբերաբար ԶԼՄ-ներ սպրդող տեղեկատվությունից գործում է մի կողմից սաուդական և պակիստանյան, իսկ մյուսից՝ իսրայելական գաղտնի օժանդակության պայմաններում:

Նույն շարքից