Երեկ՝ հունվարի 6-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել BMW X6 մակնիշի 30 UP 303 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են և պարզվել է, որ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում, ինչը հաստատվել է նաև բժշկական փորձաքննությամբ:
Վարորդը եղել է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ Վահե Ղալեչյանը:
Մանրամասն՝ shamshyan.com