Հասարակություն Գիտություն 

Մարդու դիմագծերը կանխատեսում են նրա ճակատագիրը

Այս վարկածի հետ շատերն են  հաշվի նստում, սակայն այլ բան են ասում մասնագետները. մենք և մեր ճակատագիրն ենք փոխում       և          մեր դիմագծերը:

Վերցնենեք որպես օրինակ քիթը. դուք գիտեք, որ քիթը մարդու ամբողջ կյանքի ընթացքում կարող է փոփոխվել, այստեղ շատ բան է կախված քթային մկանների աշխատանքից, միմիկաներց, մարդու հոգեբանությունից: Այն քիթը, որը դուք ունեցել եք մանուկ հասակում, միշտ տարբերվում է հասուն ժամանակվա ձեր քթից:

Միակ բանը, որ ինչ-որ կերպ կարող է կանխատեսել մեր ճակատագիրը, դա խալերն են:Սա ժամանակի ընթացքում հաստատված վարկած է: Օրինակ խալը աչ ունքի վրա նշանակում է շուտ ամուսնություն, ձախի վրա` ուշ ամուսնություն:

Խալը այտերի վրա.աջ այտի վրա խալը նշանակում է,որ մարդը հակված է սիրային  խորը  տպավորությունների, ձախի վրա` նրան շատ տհաճություններ են սպասվում կյանքում:

Խալը շուրթերի վրա. Տնային հարմարավետության ձգտող մարդ:

Խալը քթի վրա.այս մարդիկ հաջողակ են ամեն ինչում, նրանց միայն կարելի է նախանձել:

Այտերի փոսիկները խորհրդանշում են հաջող սեր, սա ի վերուստ շատ բարի նշան է:Ինչ տրված է մեզ բնությունից` դա մերն է, իսկ  որքանով գեղեցիկ այն կդառնա կախված է միայն մեզանից մեր դաստիրակությունից, վարքագծից և հոգուց:

Տաս րոպեն էլ բավական է, որպեսզի կարողանաք ճանաչել, թե ինչպիսի մարդ է կանգնած ձեր առջև. զգուշացեք գետին հայացքներ գցողներից, ոչ հաճելի դեմքից, մարդու նյարդային շարժումներից; Եվ անպայման նայեք, թե մարդը ինչպես է ծիծաղում. այնբան է ասում դիմացինի մասին: Փիլիսոփաներից մեկը ծիծաղը կոչել է <հոգու ձայն>:

Նույն շարքից