Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

«Թուրքիան չունի քրդական խնդիր, սակայն ունի ահաբեկչության հետ խնդիր». Էրդողան

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.

Հունվարի վեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր նստավայրում՝ ընդունելով ինը տարբեր նահանգների 400 քաղաքապետերի և գյուղապետերի, պահպանելով իր ռազմատենչ հայտարարությունների ոգին, հայտարարել է.
«Թուրքիան չունի քրդական խնդիր, սակայն ունի ահաբեկչության հետ խնդիր:
Բոլոր էթնիկ խմբերը Թուրքիայում ունեն իրենց որոշակի խնդիրները և կառավարությունը մշտապես ջանքեր է գործադրում այդ խնդիրները վերացնելու համար:
Թուրքիայում կան որոշակի խմբավորումներ, որոնք ստեղծում են արհեստածին խնդիրներ ի դեմս մտացածին, բայց իրականում գոյություն չունեցող «քրդական խնդիրը»: Դուք չեք կարող ինձ ցույց տալ Թուրքիայի մեկ շարքային քաղաքացի քրդի, ով տառապում է այդ արհեստածին խնդրով, դա ահաբեկչական կառույցի՝ PKK-ի , ձեռքի գործն է միայն: Մենք այս ահաբեկչական կառույցի հարցը փակել ենք 2005թ.-ին, այդ կառույցին ընդգրկելով ահաբեկչական կառույցների ցուցակում»:
Էրդողանն անդրադարձել է նաև խորհրդարանում ընթացիկ քննարկումներին, որտեղ քննարկվում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, քանի որ պատգամավորները աջակցում են է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK):
«Սկզբունքորեն ես դեմ եմ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, բայց օրենիք առաջ պետք է պատասխան տան և պատժվեն բոլոր նրանք, ովքեր համագործակցում են ահաբեկչական կառույցի հետ : Նրանք պետք է վճարեն իրենց կատարած հանցագործության գինը: Ով ուզում է դա լինի, կլինի քաղաքական գործիչ, կուսակցության առաջնորդ, պատգամավոր, քաղաքապետ կամ քաղաքային խորհուրդի անդամ»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնեմ, որ 2015թ. դեկտեմբերի 26-28 Դիարբեքիրում կայացած Դեմոկրատական հասարակության կոնգրեսի (DTK) համաժողովի ժամանակ ,որին մասնակցում էին քրդական բոլոր քաղաքական և հասարակական կազմակերպությունները, HDP-ի համանախագահները իրենց ելույթներում հավաստիացրել էին, որ շուտով կստեղծվեն ինքնավար քրդական միավորումներ: Այս հայտարարությունն էլ հիմք է հանդիսացել Թուրքիայի գլխավոր դատախազությունը, որպիսզի հետաքննություն սկսի Սելահեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի նկատմամաբ:

Նույն շարքից