Իրանական IRINN պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Իրանի կառավարությունն արգելել է Սաուդյան Արաբիայից մթերքի ներկրումը։ Դա վերաբերում է նաև մյուս երկրներից սաուդյան ծագում ունեցող ապրանքների ներկրմանը։
Նման որոշում է ընդունվել Իրանի կառավարության այսօրվա արտահերթ նիստում՝ նախագահ Հասան Ռուհանիի գլխավորությամբ։ Հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել դեռևս 2012 թվականին շիա հայտնի աստվածաբան Նիմր ան-Նիմրը, ով քննադատում էր ալ-Սաուդների ռեժիմը և կոչ էր անում պահպանել կրոնական փոքրամասնությունների իրավունքները։
Դրանից հետո Իրանում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները հարձակվեցին Թեհրանում ու Մեշհեդում Սաուդյան Արաբիայի դեսպանատան ու հյուպատոսության վրա, ինչից հետո Սաուդյան Արաբիան խզեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները։