Ինչպես հավատալիքներն են ասում՝ մահվան պահին հոգին լքում է մարմինը: Եթե այդպես է, ամերիկյան հետազոտները ենթադրում են, որ հնարավոր է կշռել նաև մարդկային հոգին: Նրանք խորհել և իրագործել են:
Գիտնականները ստեղծել են կշռող մի սարք, հաշվի են առել բժշկությանը հայտնի այն բոլոր փոփոխությունները, որ կրում է մեռնող մարմնի կշիռը: Այդ կշեռքով նրանք բազում փորձեր են կատարել: Արդյունքները գերազանցել են բոլոր սպասելիքները:
Նրանք ենթադրում էին, թե հոգին կարող է առավելագույնս գրամի մեկ հազարերորդական կշիռն ունենալ, բայց պարզվեց, որ մարդկային հոգու կշիռը երկու ամբողջ հինգից մինչև վեց ամբողջ հինգ գրամ է: