Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերը թողել է իր բազմամիլիոնանոց բոլոր գործերը և երկարաժամկետ արձակուրդ վերցրել, որպեսցի հոգ տանի նորածին դստերը՝ Մաքսին:
vospitaj.com կայքը գրում է, որ Ֆեյսբուքի հիմնադիրը ամեն օր փոխում է փոքրիկ Մաքսի տակաշորերը, երգում և կարդում նրա համար:
«Սա շատ անձնական որոշում է: Ես որոշել էի երկու ամսով արձակուրդ վերցնել, երբ մեր դուստրը լույս աշխարհ կգա»,- կիսվել էր այս լուրով 31-ամյա գործադիր տնօրենը:
Սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր գրել են, որ հիացած են նման խոհեմ և պատասխանատու հայրիկով՝ ինչպիսին Մարկ Ցուկենբերգն է:
Փոքրիկ Մաքսի լույս աշխարհ գալը ստիպել է հորը նորովի աշխարհին նայել: Ծնվելուց անմիջապես հետո Մաքսին Ցուկենբերգը բաց նամակ էր գրել՝ խոստանալով, որ ամեն ինչ կանի այս աշխարհը ավելի լավը դարձնելու համար: