Այսօր` հունվարի 7-ին, Փարիզում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում է տեղի ունեցել:Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Մայրաքաղաքում անվտանգության նկատառումներով քաղաքային տրանսպորտը մասամբ չի գործում: Փակ են մետրոպոլիտենի մի քանի գծեր: Հարձակման փորձ իրականացրած անձը զինված է եղել դանակով և «մահապարտի գոտի» է կրել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ այն իրական չի եղել:
Այդ մասին BFMTV հեռուստաընկերությանն հայտնել է ոստիկանության աղբյուրը: Ոստիկանները կրակ են արձակել հարձակվող տղամարդու ուղղությամբ, ով մահացել է: