Հասարակություն 

Ալեքսանդր Գրադսկին հոսպիտալացվել է

Երգիչ, երգահան, երգերի հեղինակ, ռուս ժողովրդական արտիստ  Ալեքսանդր Գրադսկին անցած գիշեր տեղափոխվել է հիվանդանոց: Vesti.ru-ն հաղորդումէ, որ պատճառը քթի ուժեղ արյունահոսությունն է եղել:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ արյունահոսության պատճառը արյան ճնշման կտրուկ անկումն է եղել: Ստացիոնար բուժումից երգիչը հրաժարվել է: Բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո երգիչը դստեր ուղեկցությամբ տուն է վերադարձել:

Գրադսկին լրագրողներին ասել է, որ հիմա իրեն լավ է զգում:

Նույն շարքից