Ամանորի շեմին ողջ Ֆինլանդիայից մոտ հազար ներգաղթյալներ ժամանել են Հելսինկի, և ծրագրել են քաղաքի կենտրոնական հրապարակում իրականացնել հակաիրավական ակցիաներ։ Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։
Մասնավորապես, նրանք ծրագրել են կատարել այնպիսի ապօրինություններ, ինչպիսիք որ իրականացվել են Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Ոստիկանությանը սակայն հայտնի է դարձել այդ պլանի մասին, և նա կանխել է այն՝ ձերբակալելով մի շարք ներգաղթյալների։
Ոստիկանությանը հայտնի է բռնության երեք դեպքի մասին, որոնցից երկուսով հարուցվել են քրեական գործ։ Եվ այնուամենայնիվ, ոստիկանությանը հաջողվել է կանխարգելիչ միջոցներով կանխել լուրջ հանցանքները։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ամանորյա գիշերը Քյոլնի տաճարի մոտ կանայք և աղջիկները ենթարկվել են արաբական արտաքինով տղամարդկանց կողմից զանգվածային սեռական բռնությունների։