Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում «Ուչլեր» սուպերմարկետների ցանցի գովազդային պաստառի վրա «Աթաթուրք» բառի կողքին հապավումով հայհոյանք պարունակող երկու տառեր են հայտնվել։
«Ուչլեր» սուպերմարկետներից մեկի պատին տեղադրված է եղել «Աթաթուրք անտառային տնտեսության այծի կաթ»-ի գովազդային պաստառը, որտեղ «Աթաթուրք» բառից հետո «անտառային» ու «տնտեսություն» բառերը գրվել են հապավումով, որը կիրառվում է որպես «անբարոյականի որդի» իմաստով։
Սուպերմարկետի ղեկավարությունը մեծ իրարանցումից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար։