Առողջապահություն Հասարակություն Ֆեյսբուք 

5 հետաքրքիր փաստ պանրի մասին

Փաստ 1

Պանիրը կալցիումի հրաշալի աղբյուր է, իսկ դա ամուր ոսկրերի եւ ատամների գրավականն է: Այդ պատճառով շատ մասնագետներ խորհուրդ են տալիս երեխաներին վաղ մանկությունից սովորեցնել պանիր ուտել. կալցիումն ուղղակի անհրաժեշտ է ոսկրերի զարգացման համար: Բացի այդ, կալցիումը դրականորեն է ազդում արյան ճնշման վրա, այդ պատճառով պանիրը հավասարապես օգտակար է ինչպես մեծահասակներին, այնպես էլ` երեխաներին:

Փաստ 2

Պանիրն օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամինների մի ամբողջ համալիր է պարունակում: Դա А վիտամինն է (պանրի մեկ չափաբաժինը պարունակում է օգտագործման օրական նորմայի 15 տոկոսը), В2 վիտամինը (օրական նորմայի 10 տոկոսը), B6 վիտամինը (օրական նորմայի 20 տոկոսը) եւ B12 վիտամինը (օրական նորմայի գրեթե 40 տոկոսը): Եվ զարմանալին այն է, որ նրա կալորիաների քանակը կազմում է մարդու օրական նորմայի ընդամենը 10 տոկոսը:

Փաստ 3

Ամեն օր պանիր օգտագործող մարդու օրգանիզմում բարձրանում է ճարպային թթվի պարունակության մակարդակը: Այդ կարեւոր ցածրմոլեկուլային թթուն բարելավում է նյութափոխանակությունը:

Փաստ 4

Պանիրը նյութափոխանակությունը բարելավում է դրանում առկա պրոբիոտիկների հաշվին: Դրանք աղիքների միկրոֆլորան հագեցնում են օգտակար մանրէներով եւ ամրապնդում են իմունիտետը:

Փաստ 5

Պանիրը սպիտակուցների եւ ճարպերի մեծ քանակություն է պարունակում, ինչն իր հերթին օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Պանրի նույնիսկ ամենափոքր քանակությունն ի վիճակի է ամբողջ օրվա համար ուժ ապահովել: Իզուր չէ, որ հեռավոր արշավների պատրաստվելիս ամենափորձառու ճանապարհորդներն իրենց հետ պանրով բրդուճներ են վերցնում:

Իսկ եթե պանիր արտադրողներին չեք վստահում, կարող եք տնային պայմաններում պանիր պատրաստել: Դրա համար հատուկ հմտություններ եւ թանկարժեք տեխնիկա անհրաժեշտ չէ, ընդամենը կաթ եւ համացանց:

Նույն շարքից