Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով առաջարկում է աղոթել ժողովրդի խաղաղության ու եղբայրական միաբանության համար:
«Այս տարվա առաջին աշխատանքային օրը սկսում եմ հետևյալ աղոթք մաղթանքով. Մեր պաղատանքը բարձրացնենք և աղոթենք մեր երկրի անսասանության, մեր եկեղեցու զորացման ու վերազարթոնքի, մեր ժողովրդի խաղաղության, սիրո համար, որպեսզի Աստվածային սերը, եղբայրական միաբանությունը թևածի մեր սրտերում:
Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում էր, որ Աստված սիրում է և միաբանություն է ուզում, չի ուզում, որ իր ծառաները, իր Քրիստոնյա զավակները անմիաբան լինեն, ուզում է, որ ամեն տեղ տիրոջ սերը, խաղաղությունը, միաբանությունը լինի, մարդիկ նախ սրտով, հոգով Աստծո ողորմությամբ միաբան ու սիրով լինեն, այնուհետև կառուցեն ու շենացնեն իրենց երկիրն իրենց հայրենին, չարը ուզում է անմիաբանություն, ասում է Գրիգոր Տաթևացին, ուզում է մարդկանց խափանել, անմիաբան դարձնել, հեռացնել իրարից, Աստված ուզում է ժողովել, չարը ուզում է ցրել: Աղոթենք, որպեսզի Աստված մեր երկիրը, մեր հայրենին, մեր ժողովրդին միաբան, քրիստոնեական սիրով աստվածային սուրբ խորհրդի շուրջ միաբանի»,- Գչել է Հ. Թովմասյանը: