Ռազմական գլխավոր 

Հայաստանում մեկնարկում է ձմեռային զորակոչը

Հայաստանում հունվարի 8-ին մեկնարկում է 2016թ. ձմեռային զորակոչը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` գրելով. «Այսօր մեկնարկում է 2016թ. ձմեռային զորակոչը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին հրամանագիր է ստորագրել 2015 թվականի նոյեմբեր - 2016 թվականի հունվար ամիսներին անցկացնելու Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Նույն շարքից