Գերմանական ավիացիան ռազմական օպերացիա է սկսել Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ: Այս մասին հայտնել են Գերմանիայի պաշտպանության նախարարություն:
Երկու Tornado կործանիչները դուրս են եկել Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից ու երկուսուկես ժամ գտնվել Սիրիայի ու Իրաքի օդային տիրույթում:
Կործանիչներն օրական կիրականացնեն 1-ական թռիչք, իսկ հետո թռիչքների հաճախականությունը կմեծացվի: Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Բեռլինը այս որոշումը կայացրել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: