Ինչպես հայտնում է The Wall Street Journal պարբերականը, Չինաստանի վայլուտային պահուստները 2015թ.-ի դեկտեմբերին նվազել են ռեկորդային տեմպերով, 107 միլիարդ դոլարից կրճատվելով՝ հասել 3,33 միլիարդի: Այս մասին տեղեկացրել է Չինաստանի ազգային բանկը:
Փորձագետների հավաստմամբ պահուստները հալչում են, քանի որ երկրի իշխանությունները ցանկանում են խուսափել յուանի դեւալվացիայից, ուստի ազգային արժույթի կուրսի պահպանման համար օգտագործում են պահուստները:
Ներկայումս յուանի կուրսը պահպանելու համար Չինաստանը օրական ծախսում է 3,5 միլիարդ դոլար, վայրկյանում՝ 2,4 միլիոն դոլար: Թե ինչքան կարող է նման կերպ շարունակվել, փորձագետները չեն փորձում գուշակել:
2015թ.-ին Չինաստանի վալյուտային ռեզերվները կրճատվել են 512 միլիարդով: Հիմնական մասը ծախսվել է յուանի արժեզրկումը բացառելու ու ֆոնդային բորսաների կոլապսը բացառելու համար:
Ճգնաժամը շարունակվում է նաեւ 2016թ.-ին, երբ ֆոնդային ինդեքսների կտրուկ անկման պարագայում չինական բորսաներում նախօրեին առքուվաճառքը դադարեցվեց շուրջ մեկ օրով, ինչից հետո գրանցվեց յուանի կտրուկ արժեզրկում: