Հասարակություն Իրավական 

Ձերբակալվել է Արարատի մարզում սպանություն կատարող անձը

Դեկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղի համայնքապետից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ նույն գյուղի տներից մեկում մահացած մարդ կա:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել նշված գյուղի բնակիչ, 1946 թ. ծնված Վալերի Մուսայելյանի տուն, սուր կտրող-ծակող և բութ գործիքներով հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մահ, և դիմել փախուստի:

Հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ գործողությունները տվել են ցանկալի արդյունքը և սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ Նորամարգ գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Հովհաննես Թորգոմյանը, բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

 

Քննությունը շարունակվում է:

Նույն շարքից