Հասարակություն 

ԻՊ գրոհայինը մահապատժի է ենթարկել սեփական մորը

Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական խորհուրդը հայտնել է, որ ԻՊ ահաբեկիչներից մեկը մահապատժի է ենթարկել մորը: Մահապատիժը իրականացվել է ահաբեկիչերի վերահսկողության ներքո գտնվող Ռաքա քաղաքում:

Մահապատժի պատճառ է հանդիսացել հանգամանքն, որ 40-ամյա կինը փորձել է համոզել 20-ամյա որդուն դուրս գալ խմբավորման շարքերից:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, 20-ամյա տականքը այդ մասին հայտնել է տեղի ահաբեկիչներին, որից հետո կնոջը ձերբակալել են:

Ահաբեկիչների որոշմամբ գրոհային Ալի Սաքրը հարյուրավոր մարդկանց աչքի առջեւ սպանել է մորը, ով աշխատում էր տեղի փոստային բաժանմունքում:

Նույն շարքից