Դարեր առաջ թվագիտությունը համարվում էր առեղծվածային երևույթ, սակայն այսօր շատերն են հետաքրքրված այդ գիտությամբ:
Օրինակ` 3 թիվը հովանավորում է Յուպիտեր մոլորակը և այն կապված է կոնքերի ու մարմնի ծայրամասերի հետ:
3 թիվը խոսում է էքստրավերտ, ստեղծագործող և ուրախ մարդկանց մասին: Ամսի 3,12,21,30-ին ծնվածներն առհասարակ լավ առողջություն ունեն, սակայն չեն բացառվում արյան և նյարդային համակարգի, ոսկրային, մաշկային, երիկամային և թոքային խնդիրները` առողջությանը չհետևելու պատճառով:
Այս թվի ներկայացուցիչները պետք է սահմանափակեն ճարպերի և ոգելից խմիչքների օգտագործումը` դրա փոխարեն սննդակարգում ավելացնելով միրգ և բանջարեղեն: