Հասարակություն Գիտություն 

Չինական հայելիների առեղծվածը

Գիտնականները պեղումների ժամանակ մեկ անգամ չէ, որ հնագույն չինական հայելիներ են գտել: Նման արտադրանք իրեն կարող էին թույլ տալ ունենալ միայն մեծահարուստները: Պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ մեծահարուստների գերեզմաններում հայտնաբերվել են չինական հայելիներ: Որոշ գերեզմաններ գտնվել են հյուսիսային վայրերում, որտեղ ջերմաստիճանը չափազանց ցածր է եղել: Ի շնորհիվ չինական հայելիների` մահացածների մարմինները հիանալիորեն պահպանվել են:

Китайский-старинное-бронзовое-зеркало-уступили-птица-и-цветыԳիտնականները փորձում են բացահայտել չինական հայելիների առեղծվածը: Նրանց կարծիքով, մեծահարուստների գերեզմաններն իրենցից սառցարանային պահարաններ են հիշեցնում, որտեղ վաղուց մահացածների մարմիններն ասես «պահածոյացրած» լինեն: Փաստորեն, դրանք երկարաժամկետ և շատ որակյալ հայելիներ են, հայտնում են գիտնականները:

Սակայն նման հայելիներ միայն չինացիների մոտ չէ, որ հայտնաբերվել են: Օրինակ` ճապոնացիների և, անգամ, ռուսների մոտ էլ են գտել այդ հրաշք հայելիներից, որոնք չափազանց գնահատելի գանձ է համարվել:

kitajskoe-Zerkalo-2Գիտնականները ցանկացել են ստեղծել նմանատիպ հայելի, սակայն, նրանց այդպես էլ չի հաջողվել: Անգամ նորագույն տեխնոլոգիաները չեն կարող ստեղծել: Նրանք լավ ուսումնասիրելով հայելիների նկարները, պարզել են, որ նկարներում չափից շատ են տառերը, թվերը, գրանշանները, սիմվոլները: Այս գաղտնիքը ևս ոչ մեկ չի կարողացել վերծանել:

Մասնագետները ենթադրում են միայն, որ հայելիներն ունեն այսպես ասած` երկակի ներքևի հատված. դա այնպիսի մեխանիզմ է, որը մարդուն թույլ է տալիս տեսնել սեփական պատկերը:

Նույն շարքից