Հասարակություն 

Գերմանիայի ոստիկանությունը վճռական է տրամադրված օրինազանց ներգաղթյալների նկատմամբ

Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ ոստիկանության կողմից անթույլատրելի է լռության մատնել հանցագործների ազգությունը, ինչպես նաև այն փաստը, որ նախկինում նրանք ներգաղթյալներ կամ փախստականներ են եղել: Այս մասին նա ասել է Frankfurter Allgemeine Zeitung թերթի հետ հարցազրույցում:

«Անհիմն կասկածանքներն այնպիսի փակուղի են, ինչպիսին ազգային հանցագործների նկատմամբ տաբուն: Չպետք է լռության դավադրություն լինի, առավել ևս այն չպետք է ելնի ոստիկանությունից»,- ասել է Մեզյերը:

Ավելի վաղ, ներգաղթյալների և փախստականների կողմից Գերմանիայի քաղաքացիների վրա Ամանորի շեմին Քյոլնում, Համբուրգում և Շտուտգարտում հարձակումների շարքից հետո, տեղի ոստիկանությունը մի քանի օր չէր հաստատում այդ փաստերը:

Նույն շարքից