Հասարակություն 

Չինաստանում տեղադրումից երեք օր անց ապամոնտաժել են Մաօ Ցզեդունի արձանը

Չինաստանում կառուցված Մաօ Ցզեդունի արձանը ապամոնտաժել են հունվարի 8-ին, տեղադրումից երեք օր անց: Շինարարության նախագիծը համաձայնեցված չի եղել իշխանությունների հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ արձանը տեղադրվել էր չինական Խենան նահանգում հունվարի 5-ին:

Արձանը  37 մետր բարձրություն ուներ ու ամբողջովին ոսկեզօծված էր: Դրա արժեքը 3 մլն յուան էր գնահատվում, որը հավաքվել էր տեղի բնակիչների ու ձեռներեցների համատեղ ջանքերով:

Չինական սոցցանցերի օգտատերերը, սակայն, չեն մտահոգվել արձանի ապամոնտաժման կապակցությամբ՝ դժգոհելով իշխանությունների մսխողությունից ու հուշարձանի համար տեղի ընտրությունից. 1950 -ականներին Խենան նահանգը ուժեղ տուժել էր սովից, որը Չինաստանի իշխանությունների քաղաքականության հետեւանքն էր:

Նույն շարքից