Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այս տարվա ապրիլին կարող է այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման արարողությանը: Այս մասին հայտնում է Worls Religion News-ը` հղում կատարելով Catholic Online-ին:
Հռոմի պապը հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի այցելել Հայաստան և միևնույն ժամանակ հավելել է.
«Ես տարիքս առել եմ, և այս ուղևորությունները դժվար են ինձ համար»: