Գերմանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Քյոլնի ոստիկանության ղեկավար Վոլֆգանգ Ալբերսը վաղաժամկետ թոշակի է ուղարկվել: Նշվում է, որ սա ուղիղ կապ ունի Ամանորի գիշերը կանանց հանդեպ իրականացված հարձակումների հետաքննության առնչությամբ խիստ քննադատությունների հետ:
Նշվում է, որ մոտ ժամանակում Վոլֆգանգ Ալբերսի թոշակի անցնելու մասին պաշտոնական հայտարարություն կարվի:
Հիշեցնենք, որ Քյոլնի ոստիկանություն է ներկայացվել Ամանորի գիշերն իրականացված հանցագործությունների մասին մոտ 200 դիմում։ Քյոլնում անցկացվել էին բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները կոչ են արել իշխանություններին բացահայտել օտարերկարցիների կողմից իրկանացված սեռական հանցագործությունները։ Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ ոստիկանության գործողությունները նույնպես ենթարկվել են քննադատության հասարակության և երկրի ՆԳՆ-ի կողմից: