Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Թուրք փաստաբանները դիմել են ՄԻԵԴ՝ Թուրքիայում պարետային ժամը վերացնելու ակնկալիքով

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.

Դիարբեքիրի իրավաբանների ասոցացիայի փաստաբան Մուհամեդ Նեսեթ Ջիրերդին և Բաթմանի իրավաբանների ասոցացիայի փաստաբան Էրքան Շենսիս Օմարը դիմել էին Թուրքիայի արդարադատության նախարարությանը, որպիսզի դատական ճանապարհով անօրինական համարեն և չեղյալ հայտարարեն դեկտեմբերի 14-ից մի շարք նահանգներում հայտարարաված պարետային ժամը: Սակայն թուրքական դատական համակարգը անգամ պատասխան չի տվել գրավոր դիմումներին:

Վերոնշյալ փաստաբաները հունվարի 8-ին դիմել են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)՝ ակնկալելով որ ՄԻԵԴ-ն վերջապես կստիպի Թուրքիային վերացնելու պարետային ժամը և կթյուլատրվի քաղաքացիների ազատ տեղաշարժը: .

ՄԻԵԴ-ին ուղղված դիմումում նշվում է ,որ անգամ քաղաքացիները չեն կարող օգտվել հիվանդանոցներից, խանութներից, ուսումնական հաստատություններից և կրոնկան միջոցառումներին մասնակցելու իրենց իրավունքից:Սպասվում է ,որ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումի պատասխանը կլինի հունվարի 21-ից ոչ շուտ:

Նույն շարքից