Միջազգային Քաղաքական Հասարակություն 

Վաշինգտոնում ցանկացել են գողանալ Օբամայի շանը

Газета-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում ոստիկանությունը ձերբակալել է 49-ամյա Սքոթ Սթոկերտին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Բո մականունով շանը գողանալու մտադրություն ունենալու համար:

Աղբյուրը հայտնում է, որ Հյուսիսային Դակոտայից ժամանած տղամարդու մեքենայում հայտնաբերվել են չգրանցված 2 միավոր զենք, փամփուշտներ և դանակ: Տղամարդը հայտարարել է, որ իր անունը Հիսուս Քրիստոս է և խորհուրդ է տվել համեմատել վարորդական իրավունքի հետ։ Նա նաև հայտարարել է, որ իր ծնողները 1963-ին սպանված Ջոն Քենեդին և կինոդերասանուհի Մերիլին Մոնրոն են:

Նույն շարքից