Այսօր 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Բայրամ քաղաքում՝ հարավային Ֆարս նահանգում:
Թեհրանի համալսարանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել 00:14-ին:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: