Սմբատ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մոնթեն Սեդային սիրում էր իր բնական կերպարով՝ առանց հարդարանքի, արդուզարդի և պճնանքի: Մի անգամ Սեդան քրոջ խորհրդով կարմրաներկ էր քսել այտերին, Մոնթեն զարմացած ու շփոթված նայել էր՝ չհասկանալով, թե ի՞նչ է կնոջ այտերին: Նույնիսկ ականջօղ չէր կախում, ականջները ծակված չեն՝ Մոնթեն էլ չէր քաջալերում ծակել ականջները, կրում է միայն ժամացույց և ամուսնական մատանին. «Իմ ծննդյան օրը ինձ ականջօղ նվիրեցին, որ ստիպված լինեմ ականջներս ծակել, ասացի՝ կհարցնեմ Մոնթեին, հարցրի, ասաց՝ ոչ, առանց դրա էլ գեղեցիկ ես: Սիրում էր հագուստս ու կոշիկս՝ հանգստավետ, մազերս՝ երկար և բնական գույնով»,-ասում է Սեդա Մելքոնյանը:
Այսօր էլ, չնայած սպիտակ թելերը շատանում են մազերի մեջ, չի ներկում դրանք. ժամանակ չկա, ասում է: