Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Հատվածներ Մեծերի սիրային նամակներից

analitik.am

Վագների նամակը`Մաթիլդա Վեզենդոնկին

«Իսկ իմ սիրելի Մուսան դեռ հեռվո՞ւմ է...Լռությամբ ես սպասում էի նրա այցին...Խնդրանքներով չէի ուզում անհանգստացնել նրան...Մուսան ,ինչպես և Սերը, երջանկացնում է  ազատ ...Վա՜յ հիմարին,վա՜յ սիրո «մուրացկանին» ,եթե նա  ուզում է  ուժով խլել այն,ինչ նրան չի տրվում կամովի:Նրանց  չի կարելի ստիպել...Այդպես չէ՞...այդպես չէ՞...Ինչպե՞ս կկարողանար  Սերը լինել Մուսա,եթե նա թույլ տար իրեն հարկադրել...
Իսկ իմ  սիրելի Մուսան դեռևս  հեռու է ինձանից...»

Վոլտերի նամակներից

«...Այո՛: Իմ սիրելի Պիմպետիկ:Ես Ձեզ միշտ եմ սիրելու,-այդպես են ասում նույնիսկ ամենաթեթևամիտ սիրահարները,բայց նրանց սերը հիմնավորված չէ,ինչպես իմը լիարժեք հարգանքով,ես հավասարապես  խոնարհվում եմ Ձեր առաքինության առջև ,ինչպես նաև արտաքնի առջև,խնդրում եմ երկնքից այն,որ հնարավորություն ունենամ փոխառնելու  Ձեր ազնիվ զգացմունքները...Իմ քնքշությունը թույլ է տալիս ապավինել Ձերինին..հույս եմ փայփայում ,որ կարթնացնեմ Ձեր մեջ Փարիզը տեսնելու ցանկություն...Ես վերադառնում եմ այդ հիասքանչ քաղաքը ՝ հայցելու Ձեր վերադարձը...Կգրեմ Ձեզ յուրաքանչյուր  փոստով՝ Լեֆեբրայի միջոցով ,որին դուք ամեն նամակի համար ինչ-որ բան պիտի տաք ,որպեսզի դրդեք նրան իր աշխատանքը պատշաճորեն կատարելու...Ես միայն ցանկանում եմ,որ Դուք երջանիկ լինեք և ես  պատրաստակամորեն կգնեի այն Ձեզ համար իմ երջանկության  գնով...Ես կհամարեի ինձ վարձատրված ,եթե իմանայի,որ նպաստել եմ   դեպի  երջանկություն Ձեր վերադարձին ...»

 Ա.Ս. Պուշկին - Ն.Ն.  Գոնչարովա
1830,մարտի 30, Մոսկվա

Այսօր այն օրվա տարելիցն է,երբ  առաջին անգամ տեսա Ձեզ...այդ օրը ....իմ կյանքում...

Որքան շատ եմ մտածում ,այնքան շատ եմ համոզվում ,որ իմ գոյությունը չի կարող Ձեզանից  առանձին լինել .ես ստեղծված եմ, որպեսզի սիրեմ Ձեզ ,հետևեմ Ձեզ. իմ բոլոր մնացած հոգսերը  սոսկ մոլորություն  ու խենթություն են:Հեռու Ձեզանից ,ինձ աննահանջ հետապնդում է  երջանկության մասին ափսոսանքը ,որը  ես չհասցրի վայելել...Վաղ թե ուշ   ինձ մնում է թողնել  ամեն ինչ ու ընկնել  ձեր  ոտքերը ...
Միտքն այն օրվա մասին,որ ինձ կհաջողվի ունենալ մի կտոր հող ....միայն դա է ժպտում  և կենդանացնում   ինձ ծանր կարոտի մեջ ...Այնտեղ ես կկարողանամ   թափառել Ձեր տան շուրջը,հանդիպել Ձեզ, հետևել Ձեզ...

Ես մեկնում եմ Նիժնի՝ իմ ճակատագրի հանդեպ առանց վստահության : Եթե Ձեր մայրը որոշել  է չեղյալ հայտարարել մեր հարսանիքը ,և Դուք համաձայն եք ենթարկվել նրան, ապա ես կստորագրեմ բոլոր մոտիվների տակ ,որոնք    նա կցանկանա  բերել ,  նույնիսկ այդ դեպքում, եթե նրանք կլինեն այնքան մանրակրկիտ ու հիմնավոր ,ինչպես նրա սարքած երեկվա տեսարանն էր  և վիրավորանքները,  որոնցով նա ուրախ էր հեղեղել ինձ: Միգուցե նա իրավացի էր,իսկ ես սխալ՝ մի պահ մտածելով  ,որ ես ստեղծված եմ երջանկության համար:
Ամեն դեպքում ,Դուք կատարելապես ազատ եք ,իսկ ինչ վերաբերվում է ինձ ,ապա  տալիս եմ միայն  Ձեզ պատկանելու  ազնիվ խոսք կամ երբեք չամուսնանալ...

Հ.գ. Կրկին վերցնում եմ գրիչը,որպեսզի  ասեմ Ձեզ,որ ես Ձեր ոտքերի մոտ եմ ,որ ես ամբողջությամբ Ձեզ եմ սիրում...որ երբեմն ատում եմ Ձեզ...որ երկրորդ օրվանից Ձեր մասին սարսափելի բաներ էի խոսում ...որ ես համբուրում եմ Ձեր սքանչելի մատները...որ կրկին համբուրում եմ  նրանք  ՝սպասելով էլ  ավելի լավի ,որ այլևս ուժ չունեմ,որ դուք աստվածային եք և այլն...

Նույն շարքից