Հասարակություն 

Ինչպես են փախստականները հաղթահարում ցուրտը

Բալկանյան երկրներում փախստականների համար ճամբարներում աշխատող բժիշկները խոսում են ցրտերի գալու հետ հիվանդացած միգրանտների թվի կտրուկ աճի մասին: Այդ շրջանում ջերմաստիճանը Ցելսիուսի -11 աստիճան է: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Հիվանդների մեծ մասը տառապում է շնչառական հիվանդություններից՝ բրոնխիտից, գրիպից, ասում են «Միջազգային բժշկական կորպուս» (IMC) և «Բժիշկներ առանց սահմանների» բժշկական բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Անհանգստություն են առաջացնում նաև մարդիկ, որոնք հրաժարվում են բուժումից կամ չեն դիմում բուժօգնության:

Բժիշկները նշում են նաև փախստականների շրջանում հոգեբանական լուրջ վնասվածքների մասին: Բժիշկները և կամավորները նրանց ցուցաբերում են հոգեբանական առաջին օգնություն:

Նույն շարքից