Հասարակություն 

Արտառոց իրավիճակ Երևանում. Սևանի փողոցը վերածվել է Սևանա լճի

Երեկ արտառոց իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Մայրաքաղաքի Սևանի փողոցը տևական ժամանակ վերածվել էր… Սևանա լճի: Ձնհալի արդյունքում առաջացած ջրերը փողոցի մի ստվար հատվածում կուտակվել և յուրօրինակ լիճ էին դարձել, հայտնում է Shamshyan.com-ը:

Ավտոմեքենաները, որոնք նախատեսված չեն լճով լողալու համար, ստիպված էին մեծ դժվարությամբ հաղթահարել բնական այս պատնեշը: Էլ ավելի բարդ էր խնդիրը անցորդների համար, որոնք փողոցն անցնելու համար պետք է երկար պտույտ կատարեին՝ լիճը շրջանցելու համար: Թե հատկապես որ պատկան մարմինների մեղքով էր նման իրավիճակ ստեղծվել, թողնում ենք, որ հենց իրենք պարզեն:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից