Russia Today հեռուստաալիքը YouTube-ի իր ալիքում հրապարակել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ձյուդոյի ազգային հավաքականի անդամների մեկի մենամարտի տեսագրությունը, հայտնում է lenta.ru-ն:
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էնցիո Գամբայի հետ մի քանի հնարքներ մշակելուց հետո Պուտինը մրցել է 28-ամյա Իրինա Զաբլուդինայի հետ:
Սամարան ներկայացնող մարզուհին հանդես է գալիս 57 կգ քաշային կարգում: Միջազգային կարգի սպորտի վարպետը մի քանի անգամ տապալել է Ռուսաստանի նախագահին:
https://www.youtube.com/watch?v=6vGq0sfygng