Հասարակություն 

Արենի-Խաչիկ ավտոճանապարհը մինչև հունվարի 11-ը կլինի միակողմանի երթևեկելի

Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-ից 9-րդ կիլոմետրի հատվածում ժայռաբեկորների վնասազերծման աշխատանքները շարունակվում են: Ժամը 16.00-ից մինչև ժամը 16.30-ն իրականացվել են երթևեկելի հատվածի մաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:

Հունվարի 9-ից ժամը 16.30-ից մինչև հունվարի 11-ն ավտոճանապարհը կլինի միակողմանի երթևեկելի, սակայն, անվտանգության տեսանկյունից առաջարկվում է օգտվել շրջանցիկ ավտոճանապարհից:

Սույն թվականի հունվարի 12-ին ավտոճանապարհի նշված հատվածում կրկին իրականացվելու են պայթեցման և մաքրման աշխատանքներ:

Մինչ երթևեկության վերականգնումը՝ նշված համայնքներ երթևեկելու համար առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):

Նույն շարքից