Հին ժամանակներից մարդիկ մեծ ուշադրություն էին դարձնում աչքերի գույնին:Արտաքին աշխարհից եկած ինֆորմացիայի մեծ մասը մենք ընկալում ենք մեր աչքերի միջոցով: Հոգեբանները հետևում են աչքերի շարժմանը խոսակցության ժամանակ պարզելու համար,թե ինչ է մտածում,ինչպես է մտածում,ինչ է ցանկանում թաքցնել մարդը:
Մոխրագույն աչքեր
Շատ աշխատասեր են մոխրագույն աչքեր ունեցողները: Այսպիսի մարդկան գլխավոր հատկանիշներն են զգուշությունը, կշռադատելու կարողությունը և անսպառ հետաքրքրասիրությունը: Նրանք երբեք չեն հիասթափեցնում իրենց գործընկերներին,կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և հետևողականություն: Կենցաղը նրանց համար կարևոր չէ,նրանք հազվադեպ են նեղանում կամ ափերից դուրս գալիս: Նրանց կյանքը պլանավորված և նախագծված է,երբեմն թվում է անգամ,որ այս մարդիկ սառնասիրտ և անզգամ են:Նրանց չորության վերածվող զգաստությունը պայմանավորված է աչքի պիգմենտի առանձնահատկությամբ: Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն,թաքցնում են իրենց ներքին աշխարհը,սակայն հավատարիմ և հոգատար են իրենց սիրելիների նկատմամբ:Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները ի շնորհիվ արագ կողմնորոշվելու հատկության և անալիտիկ մտածողության:Երբեմն կարող են առաջանալ դժվարություններ այն խնդիրների լուծման մեջ,որոնք պահանջում են ֆիզիկական ուժ կամ զգացմունքային մոտեցում:
Ավելի վճռական, ուժեղ ու համառ են մուգ-մոխրագույն աչքերով մարդիկ: Նրանք անվիճել սեփականատերեր են, որոնք չեն հանդուրժում ոչ-մի տարակարծություն: Նրանք մեծ կամքի ուժ ունեն, սակայն պահանջում են հնազանդության մյուսներից: Եթե իրենց սիրելին համակերպվի նման բնավորթյան գծերի հետ, ապա ձեռք կբերի նվիրված կյանքի ընկեր, ով ի վիճակի չէ դավաճանության: