Ցույցի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները Կոսովոյի խորհրդարանի շենքի վրա այրվող շշեր են նետել, հայտնում է Reuters-ը:
Շենքում հրդեհ է սկսվել: Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառում է արցունքաբեր գազ, և ցրում է նրանց:
Ավելի վաղ, Կոսովոյի Սահմանադրական դատարանը հավանություն է տվել համաձայնությանը, ըստ որի՝ երկրում ապրող էթնիկ սերբերը կստանան ավելի շատ իրավունքներ: Նշվում է, որ Կոսովոյի ընդդիմությունը հանդես է գալիս Չեռնոգորիայի և Սերբիայի միջև համաձայնությունների դեմ: